«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ձերբակալվել է


«Էրեբունի պլազա» ներխուժած տղամարդը ձերբակալվել է
Հունվար 23 19:52 2020

Էրեբունի պլազայում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ և 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։

1987 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ գործը քննվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում: