Ավտոմատ տեսա ու կրակոցի ձայն լսվեց. լրագրողը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Ավտոմատ տեսա ու կրակոցի ձայն լսվեց. լրագրողը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվար 23 19:39 2020

Վերելակը բացվեց ես ավտոմատը տեսա մեծ, պատի հետևում էր։ Դրանից հետո վերելակով բարձրացա 5-րդ հարկ, վերելակը փակվեց ու կրակոցը լսեցի։ Առաջին հարկում էր, գրում է factor.am-ը։ Ոչ իրեն եմ տեսել, ոչ ուրիշ բան։ Միայն զենք եմ տեսել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Yerevan Today լրատվականի լրագրող Լուիզա Ավագյանը. «Ոչ մի բան չեմ լսել։ Միայն կրակոցի ձայն։ Տեղյակ եմ եղել, որ մինչ այդ մոտակայքում կրակոցների ձայներ են լսվել»: Լրագրողի խոսքով՝ լրատվամիջոցի աշխատանքը դեպքից հետո մասամբ դադարեցվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։