Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի կարող ասել՝ որքանո՞վ է «Էրեբունի պլազա» բիզնես կետրոնում տեղի ունեցած միջադեպն առնչվում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հետ:
Նա նշել էր որ այս պահին չունի որեւէ տեղեկություն: Իսկ Քոչարյանի գրասենյակում որեւէ մեկը չի եղել միջադեպի ժամանակ, քանի որ եղել է ընդմիջման ժամ:
Հիշեցնենք, որ անհայտ անձը կրակոցներ է արձակել «Էրեբունի պլազա»-ի ներսում: Նախնական տեղեկությունների համաձայն, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի բանակցություններից հետո անձը վնասազերծվել է: Կրկին նախնական տեղեկությունների համաձայն, տուժածներ չկան