Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցների հետևանքով տուժածներ չկան


Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցների հետևանքով տուժածներ չկան
Հունվար 23 15:37 2020

Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է: