«Ժողովուրդ» օրաթերթը դատարանում հաղթեց ՀՔԾ-ին


«Ժողովուրդ» օրաթերթը դատարանում հաղթեց ՀՔԾ-ին
Հունվար 23 14:20 2020

Այսօր Երեւանի Վերաքննիչ դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր-լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից վերծանելու գործով դատական քննությունը:

 

Դռնփակ ընթացող դատական նիստին զուգահեռ դատարանի բակում հավաքված էին ԱԺ պատգամավորներ, պաշտոնյաներ, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Եվ քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը, ըստ որի՝ «Ժողովուրդ» օրաթերթը հաղթանակ է տարել ՀՔԾ-ի նկատմամբ:

 

Նշենք, որ օրաթերթը դիմել էր դատարան՝ բողոք ներկայացնելով ՀՔԾ որոշումների դեմ:



loading...