Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում դեսպանություն բացելու դիմումը


Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում դեսպանություն բացելու դիմումը
Հունվար 23 14:05 2020

 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին: 

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը: