Որքան կլինի տուգանքը, եթե անվադողերը լինեն ոչ ձմեռային


Որքան կլինի տուգանքը, եթե անվադողերը լինեն ոչ ձմեռային
Հունվար 23 13:53 2020

Կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգում այս պահին ընդգրկված է 23 հարց, սակայն դրանից 16-ը չզեկուցվող են: Այսինքն՝ այս պահի դրությամբ միայն 7 հարց է զեկուցվելու կառավարության նիստում, իսկ մյուսները պարզապես ընդգրկված են օրակարգում:

Զեկուցվող հարցերի թվում կառավարությունը հավանություն կտա «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է, որ դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում վարորդները պարտադիր վերազինվեն ձմեռային անվադողերով, ինչպես նաեւ վարելու ընթացքում միացված լինեն մոտակա լուսային լապտերները:

Նախագծով սահմանվում է նաեւ վարչական պատասխանատվություն այն վարորդների նկատմամբ, ով խախտել է նախագծով սահմանված պարտադիր դրույթները:

Մասնավորապես, դեկտեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում, եթե վարորդը երթեւեկում է ոչ ձմեռային դողերով, ապա ենթարկվելու է տույժի՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Վերոհիշյալ ժամանակահատվածում եթե վարորդը երթեւեկում է առանց միացված մոտակա լուսային լապտերների, ենթարկվելու է տույժի՝ 5.000 ՀՀ դրամի չափով:

armlur.am



loading...