Չորս հանգստյան օր. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի


Չորս հանգստյան օր. հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հունվար 23 12:52 2020

Հայաստանում ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնի առիթով չորս օր հանգստյան կլինի:

Երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Արդյունքում ստացվում է չորս հանգստյան օր՝ հունվարի 25, 26, 27 և 28:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:



loading...