Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը


Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը
Հունվար 23 11:45 2020

Վրաստանը 2019 թվականին Ռուսաստան Է արտահանել շուրջ 59 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Այդ մասին վրայում են հանրապետության Գինու ազգային գործակալության՝ հունվարի 23-ին հրապարակված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ռուսաստանը մնում Է վրացական գինու հիմնական ներմուծողը: Երկրորդ տեղում, ըստ գործակալության տվյալների, Ուկրաինան Է: 2019 թվականին Վրաստանն այդ երկիր Է արտահանել ավելի քան 10 մլն շիշ գինի, ինչը 4 տոկոսով պակաս Է, քան 2018 թվականին: Մատակարարումների ծավալով առաջատարների եռյակը եզրափակում Է Չինաստանը. անցյալ տարի Վրաստանն այդ խմիչքից այնտեղ վաճառել Է ավելի քան 7 մլն շիշ, ինչը 2 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Գործակալությունում նշում են, որ վրացական գինու արտահանումն աճում Է նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը (աճը՝ 48 տոկոս), Մեծ Բրիտանիան (աճը՝ 60 տոկոս) եւ Բելառուսը (աճը՝ 74 տոկոս): Ընդամենը 2019 թվականին Վրաստանն արտահանել Է մոտավորապես 94 մլն շիշ գինի, ինչը 9 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Արտահանված գինու արժեքը կազմել Է 240 մլն դոլար, ինչը տարեկան արտահայտությամբ ավելի Է 17 տոկոսով: Վրացական գինին արտահանել Է 341 ընկերություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: