Պակիստանը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին


Պակիստանը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին
Հունվար 23 00:37 2020

Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական 50-րդ համաժողովի (WEF) շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Պակիստանի վարչապետը Ղարաբաղի հարցում կրկին իր աջակցությունն է հայտնել Ալիևին:

Պակիստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իմրան Հանը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում «Իսլամական համագործակցություն» կազմակերպության՝ Քաշմիրի հետ հարցերով զբավող խմբին:

Ադրբեջանի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Ղարաբաղի հարցում ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ  համաձայնություն է ձեռք բերվել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Նաև նշվում, որ Ալիևը Պակիստանի վարչապետին հրավիրել է Ադրբեջան:

Ermenihaber.am



loading...