Խոշոր վթար` Լոռու մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր սահելով հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր

Խոշոր վթար` Լոռու մարզում. Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր սահելով հայտնվել է ձորում. կա 5 վիրավոր
Հունվար 23 00:24 2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 GN 951 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր սահել ձորը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու 4 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն են ստացել, այնուհետ տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

 

 

 

 
loading...