Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ


Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ
Հունվար 22 23:47 2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․ 

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարար` սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ:

Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը:

Պայմանավորվել ենք, որ օրեր անց նախարարի հետ կրկին հեռախոաազրույց կունենանք ու կքննարկենք համագործակցության կոնկրետ ծրագրեր: