Շիրակի պետհամալսարանը՝ երկակի ստանդարտների դրսևորման վայր


Շիրակի պետհամալսարանը՝ երկակի ստանդարտների դրսևորման վայր
Հունվար 22 23:34 2020

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Համացանցում հայտնված երկու ձայնագրությունները՝ որոնց շնորհիվ Շիրակի պետհամալսարանի ֆակուլտետներից մեկի դեկանն ու ամբիոնի վարիչը բացահայտում են ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի անօրինականությունները՝ ենթադրաբար, պաշտոնեական դիրքի չարաշահումը, պաշտոնեական անգործությունը և պաշտոնեական կեղծիքը մեծ աղմուկի պատճառ դարձան...

Որոշ անձինք կեղծ օրակարգեր ձևավորելու նպատակով սկսեցին շահարկել՝ "Ի՞սկ արդյոք ձայնագրվողները տեղյակ են եղել, որ իրենց ձայնագրում են" հարցադրումով... Այսինքն` մարդկանց, որքան հասկանում եմ, այնքան էլ չի հետաքրքրում, որ այդ ձայնագրությունների միջոցով բացահայտվել են ռեկտորի ԺՊ-ի կողմից գործած անօրինակությունները և ապօրինությունները, որոնց ենթադրաբար մասնակցել են նաև ձայնագրվողները... Առավել ևս ծիծաղելի է այս հարցադրումը լսել այն անձանցից, ովքեր մոտ երեք տարի առաջ, երբ թունդ ընդդիմադիրներ էին, իսկ հիմա իշխանության մաս են կազմում կամ էլ սպասարկում են այս իշխանություններին, ցնծում էին և հրճվում ՀԿ-ներից մեկի կողմից հարյուրից ավել դպրոցների տնօրենների ձայնագրությունների փաստով, որի շնորհիվ բացահայտվել էին ՀՀԿ-ի հանցագործությունները, որը օգտագործելով ադմինիստրատիվ ռեսուրները՝ դպրոցների տնօրենների միջոցով ձայներ էր ապահովում ՀՀԿ-ի համար...

Հետաքրքիր է, ի՞սկ իրենց չէր հուզում այն փաստը, որ այդ ՀԿ-ի ներկայացուցիչները հանցագործություն էին կատարել, երբ խոսեցնելով այդ դպրոցների տնօրեններին չէին նախազգուշացրել վերջիններիս, որ ձայնագրում են նրանց խոսակցությունը, իսկ հետո էլ հրապարակել էին համացանցում... Հիշում եմ, թե իրավապաշտպան և համապատասխան գրասենյակից սնվող հասարակական գործիչները և ՀԿ-ների ներկայացուցիչներն ինչ աղմուկ բարձրացրեցին, երբ այդ ձայնագրություններն իրականացրած և հրապարակած ՀԿ-ի դեմ գործ հարուցվեց... Վերը նշվածները գաղտնի ձայնագրումը պաշտպանում էին նրանով, որ եթե դպրոցի այդ տնօրենները զգուշացվեին, ապա նրանք չէին խոսի ու չէին բացահայտի ՀՀԿ-ի բեսպրեդելը և հանցագործությունները... Այո՛, համաձայն եմ... Ի՞սկ ինչ է փոխվել հիմա... Ոչինչ... Նույն իրավիճակն է... Եթե այդ դեկանը կամ ամբիոնի վարիչը զգուշացվեին, ապա նրանք էլ չէին բացահայտի ԿԳՄՍՆ ղեկավար Արայիկ Հարությունյանի ՇՊՀ-ի դրածո ռեկտորի ԺՊ-ի ապօրինությունները...
Այս պատմության մեջ մի կարևոր բան կա... Եթե ՀՀԿ-ն տարիների ընթացքում "փչացավ" , ապա Փաշինայնի հարազատ "ՔՊ"-ն ընդամենը երկու տարվա մեջ նեխեց և հոտեց, որի ապացույցներից մեկն էլ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ի վարքագիծն է... Չնայած, պարոն Սերոբյանն իր կարիերայի սրընթաց վերելքով պարտական է իր "ուսուցչին"՝ ՀՀԿ-ի Շիրակի մարզային ղեկավար, վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանին, որի ոճով էլ վերջինս ղեկավարում է ՇՊՀ-ն... Ա
մեն դեպքում՝ յուրայինններին հովանավորչությամբ պաշտպանող, դասաբաշխումը թերի կատարող, բայց աշխատավարձ ստացող, փաստաթղթեր կեղծող և այլ անօրինակնությունների հեղինակ Երվանդ Սերոբյանը հիմա համարվում է գործող իշխանությունների կողմից հովանավորվող անձ...
Նախկին ընդդիմադիր, իսկ այժմ իշխանության մաս կազմող կամ նրանց համար "սազ" նվագողներին խորհուրդ կտամ կեղծ օրակարգերից հրաժարվել և զբաղվել ՇՊՀ-ի ռեկտորի անօրինականությունների բացահայտումով...

Դա ավելի մեծ օգուտ կտա Շիրակի մայր բուհին, քան անիմաստ և պոպուլիստական հարցադրումները... Մի՛ մոռացեք ձեր անցյալը...
Հ.Գ. Որպեսզի թեմայից չշեղվեք, կրկին լսեք, թե ինչպես է ամբիոնի վարիչը բացահայտում իր ամբիոնի դասախոսի՝ ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ-ի անօրինականությունները...



loading...