Պուտինն աննպատակահարմար Է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին


Պուտինն աննպատակահարմար Է համարել ՌԴ-ի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին
Հունվար 22 16:38 2020

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ նպատակահարմար չի համարում Ռուսաստանի անցումը կառավարման խորհրդարանական ձեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

 

 

«Հնարավոր Է արդյոք դրա կիրառումը մեզանում: Տեսականորեն հնարավոր Է: Նպատակահարմա՞ր Է, թե ոչ: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի դրա վերաբերյալ: Ես կարծում եմ՝ ոչ»,-ասել Է Պուտինը՝ պատասխանելով Լիպեցկում հասարակայնության հետ պետության ղեկավարի հանդիպման մասնակիցների համապատասխան հարցին: Ընդսմին նա իր դիրքորոշումը բացատրել Է երկրում բազմամյա փորձ ունեցող կուսակցությունների բացակայությամբ: «Նույն Եվրոպայում առանձին կուսակցություններ գոյություն ունեն հարյուրամյակներով: Իսկ մեզ մոտ, որպես կանոն, կուսակցությունը կապված Է կոնկրետ մարդու հետ»,- ասել Է նախագահը եւ որպես օրինակ նշել Վլադիմիր Ժիրինովսկուն: «Կա Ժիրինովսկին, կա ՌԼԴԿ-ն, չկա Ժիրինովսկին…»,-նշել Է Պուտինը՝ չավարտելով նախադասությունը: Պուտինը նաեւ կարծիք Է հայտնել, որ Ռուսաստանը՝ «իր հսկայական տարածքով, բազմադավանությամբ, մեծ թվով ազգերով, ժողովուրդներով, ազգություններով, կարիք ունի ամուր նախագահական իշխանության: