Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների համար․ Հենրիխ Մխիթարյան


Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլորիցդ շնորհավորանքների համար․ Հենրիխ Մխիթարյան
Հունվար 22 12:17 2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․

«Ամբողջ սրտով շնորհակալ եմ բոլորիցդ՝ ծննդյանս շնորհավորանքների համար, սիում եմ ձեզ»։

 

Նշենք, որ երեկ Հենրիխ Մխիթարյանը նշում էր ծննդյան 31-ամյակը։ 

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 8 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:  Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում: