Հրայր Թովմասյանին սպառնացող ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության


Հրայր Թովմասյանին սպառնացող ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Հունվար 22 12:08 2020

Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

Ոստիկանության փոխանցմամբ, գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը ֆիքսել ու իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մեկ այլ օգտատիրոջ՝ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանի գրառումը, որտեղ վերջինս, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին, նրան սպառնում էր՝ ասելով, որ հաջորդն ինքն է լինելու: