Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում. «Ժողովուրդ»


Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում. «Ժողովուրդ»
Հունվար 22 10:34 2016

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հենց երկրորդ աշխատանքային օրը ՀՀ վարչապետն իր խոսնակին հեռացրեց աշխատանքից՝ հրապարակային չպատճառաբանելով՝ ինչու:

Իհարկե, լուրեր սպրդեցին, որ դժգոհ էր Կարապետյանից տարբեր պատճառներով, հիմնականում ներքին խարդավանքներ հյուսելուց:

Ամեն դեպքում, հետաքրքիր է՝ ինչով է զբաղվում վարչապետի նախկին խոսնակը: Տեղեկություններ կան, որ նա լծվել է նոր լրատվական կայքի ստեղծման գործին:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ վերջինս անգամ թիմ է հավաքում, տարբեր լրագրողների առաջարկներ է արել իր կայքում աշխատելու համար: Ի՞նչ կայք է լինելու, ի՞նչ ուղղվածություն է ունենալու, փորձեցինք պարզել հենց Վլադիմիր Կարապետյանից, սակայն նա մի քանի օր է արդեն՝ մեր հեռախոսազանգերին եւ հաղորդագրությունների չի արձագանքում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթ այսօրվա համարում

 



loading...