Արքայազն Հարրին մեկնել է Կանադա՝ միանալու իր տիկնոջն ու որդուն


Արքայազն Հարրին մեկնել է Կանադա՝ միանալու իր տիկնոջն ու որդուն
Հունվար 22 00:58 2020

Բրիտանացի արքայազն Հարրին հունվարի 20-ի երեկոյան մեկնել է Մեծ Բրիտանիայից եւ ուղեւորվել Կանադա, որտեղ ներկայում գտնվում է նրա տիկին Մեգանը՝ իրենց ընդհանուր որդու՝ ութամսական Արչիի հետ, այն բանից հետո, երբ զույգը հայտարարել է իրենց արարողակարգային պարտականությունների մեծ մասի կատարումից հրաժարվելու մասին: Այդ մասին հաղորդել է The Sun թերթը:

Հրատարակությունը նշում է, որ արքայազն Հարրին օգտվել է Կանադա մեկնող երեկոյան չվերթից այն բանից հետո, երբ Լոնդոնում մասնակցել է Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Հունվարի 8-ին արքայազն Հարրին, որն վեցերորդն է գահաժառանգման հերթում, եւ նրա տիկինն իրենց Instagram-ի միջոցով հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց համար ֆինանսական անկախություն ապահովելու, ինչպես նաեւ երկու տանը՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում, ապրելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...