Ինչո՞ւ են անալիզի համար արյունը վերցնում մատանեմատից


Ինչո՞ւ են անալիզի համար արյունը վերցնում մատանեմատից
Հունվար 22 00:48 2020

Ովքեր երբեւէ արյուն են հանձնել հետազոտությունների համար նկատած կլինեն, որ այն վերցնում են մատանեմատից։ Ահա թե ինչու են հենց մատանեմատից արյուն վերցրել։

Անվտանգություն

Մաշկի յուրաքանչյուր վնասվածք կարող է վարակի աղբյուր դառնալ։ Նույնը վերաբերում է արյուն վերցնելուն։ Եթե ամեն դեպքում արյան վարակ ձեռք բերի մարդ, եւ անդամահատման հարց առաջ գա, որքան էլ դաժան հնչի, մատանեմատը հեռացնելն առավել անվտանգ է, քան մարմնի այլ հատվածները կամ մյուս մատները։

Օրինակ, ճկույթը եւ բթամատը սերտ կապ ունեն դաստակի մկանաթելերի հետ։ Եթե այլ մատներից է ինֆեկցիա անցնում արյուն, ավելի արագ է տարածվում՝ հասնելով մինչև անգամ վերջույթի վերին հատվածներ։

 
 

Բացի այդ, մատանեմատը ամենաքիչ «աշխատող» մատն է, եթե անգամ անալիզից հետո ցավի, շատ չի անհանգստացնի։

Ապաքինում

Մատանեմատի վերքերն ավելի արագ են ապաքինվում, քան մյուս մատներինը։ Հետեւաբար, արյան վարակի ռիսկը նվազում է, ինչը շատ կարեւոր է։

Արագ եւ առանց հետեւանքների

 
 
 
 
 
 
 

Մատանեմատն ամենավստահելին է արյան անալիզների համար, քանի որ դրա կաշին ավելի բարակ է, քան մյուս մատներինը, հետեւաբար՝ ասեղով այն ծակելն ավելի հեշտ ու անցավ է։

Աղբյուր՝ Բուժ ինֆո