ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը. Թրամփ


ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը. Թրամփ
Հունվար 21 16:55 2020

ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում:
«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը կմիանա «Մեկ տրիլիոն ծառի» նախաձեռնությանը, որը գործարկվել Է այստեղ՝ Տնտեսական համաշխարհային համաժողովում»,-հայտարարել Է նա:
Ավելի վաղ համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը հայտարարել Է մինչեւ 2030 թվականն ամբողջ աշխարհում մեկ տրիլիոն ծառ տնկելու նպատակի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին