Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից. պարզվել է BMW-ի վարորդի ինքնությունը, ում պատճառով վնասվել է նաև մեկ այլ ավտոմեքենա


Նոր մանրամասներ՝ Երևանում տեղի ունեցած վթարից. պարզվել է BMW-ի վարորդի ինքնությունը, ում պատճառով վնասվել է նաև մեկ այլ ավտոմեքենա
Հունվար 21 12:45 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արամ Դադոյանի կողմից դեպքի վայրում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Երևանում հունվարի 9-ին «կասկադյորական» ավտովթարի հետևանքով վնասվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ BMW-ն վարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 27-ամյա Խաչիկ Սարգսյանը, իսկ վնասված Opel-ը վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Վաչագան Սողոմոնյանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ նրանք եղել են սթափ։ BMW-ի վարորդն էլ ընդունել է իր մեղավորությունը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 9-ին կասկադյորական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում BMW մակնիշի 68 XX 796 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհը բաժանող բետոնե արգելապատնեշին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկային։ Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակ, որտեղից ժամանել էին ավագ տեսուչ Արամ Դադոյանն ու տեսուչ Վարդան Վարդանյանը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com