Իրանը Կիեւին տեղեկատվություն կփոխանցի կործանված Boeing-ի սեւ արկղերից


Իրանը Կիեւին տեղեկատվություն կփոխանցի կործանված Boeing-ի սեւ արկղերից
Հունվար 20 15:35 2020

Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից: Այդ մասին հայտնել Է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի տեղեկատվությունը հետաքննության կուղարկվի Կիեւ»,-հունվարի 20-ին Ռեզայեֆարի խոսքը մեջբերել Է Tasnim գործակալությունը: Նա ասել Է, որ օդանավի ինքնագրիչների` Իրանի կողմից տրամադրվող տեղեկատվությունg «ընթերցվելու Է Ֆրանսիայի, Կանադայի եւ ԱՄՆ-ի փորձաքննության փորձի օգտագործմամբ»:

Պաշտոնյան նշել Է, որ Թեհրանն այդ քայլը կատարում Է «ի պատասխան ուկրաինական կառավարության խնդրանքի»:

Ռեզայեֆարը հունվարի 19-ին հայտարարել Է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: Ինչպես հունվարի 20-ին հայտնել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, երկրի ճանապարհների ու քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամին ուղեւորվում Է Կիեւ, որտեղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կփոխանցի Թեհրանի մերձակայքում ուկրատինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նամակը:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Զոհերի մեծ մասը Կանադայի եւ Իրանի քաղաքացիներ են: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել Է հայտարարություն, որում ընդունել Է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել Է հակաօդային պաշտպանության հրթիռով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...