Արտակարգ դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջը հայտնաբերել է սիրեկանի հետ՝ ավտոմեքենայում. գործին խառնվել է նաեւ զոքանչը


Արտակարգ դեպք Գեղարքունիքում. ամուսինը կնոջը հայտնաբերել է սիրեկանի հետ՝ ավտոմեքենայում. գործին խառնվել է նաեւ զոքանչը
Հունվար 20 15:25 2020

Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նշված բաժնի սպասարկվող տարածքներից մեկում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունվարի 19-ին տարածքային ոստիկանության բաժին է դիմել 37-ամյա Անդրանիկ Ա-ն եւ հայտնել, որ կինը՝ Երեւանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Ա-ն, 1 շաբաթից ավելի է, հեռացել է տնից։

Հունվարի 19-ի երեկոյան Ծովագյուղ գյուղին հարակից ճանապարհին ինքը հանդիպել է կնոջը՝ Մարիամ Ա-ին, ով եղել է իր սիրեկանի՝ Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Գեւորգ Գ-ի հետ։ Վերջիններս գտնվել են Գեւորգ Գ-ին պատկանող, ճանապարհին կայանված ավտոմեքենայի մեջ։

Տեսնելով այդ ամենը՝ Անդրանիկ Ա-ն իր զոքանչի՝ 50-ամյա Գայանե Ժ-ի հետ մոտեցել են նրանց ու փորձել են կնոջը իջեցնել ավտոմեքենայից, սակայն սիրեկանը ավտոմեքենան վարել է իրենց ուղղությամբ, քարշ տվել նրանց, ինչի արդյունքում փեսան ու զոքանչը վայր են ընկել ու ստացել մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



loading...