Արքայազն Հարին ափսոսում է իրեն տիտղոսն օգտագործելու իրավունքից զրկելու թագուհու որոշման համար


Արքայազն Հարին ափսոսում է իրեն տիտղոսն օգտագործելու իրավունքից զրկելու թագուհու որոշման համար
Հունվար 20 13:41 2020

Բրիտանիայի արքայազն Հարին ասել է, որ շատ տխուր է, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները Sentebale բարեգործական կազմակերպության միջոցառումների առնչությամբ: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է դուքսի ու դքսուհի Մեգան Մարքլի Instagram-յան պաշտոնական էջում։

«Ես ուզում եմ, որ դուք ճմշարտությունն ինձանից լսեք, որով կարող եմ կիսվել ոչ թե որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարի՝ նույն մարդը, որը 35 տարի մեծացել է ձեր աչքի առաջ, բայց առավել պարզ հեռանկարով»,- բարեգործական ֆոնդում խոսքի ընթացքում ասել է Հարին։ Նրա խոսը մեջբերել է բրիտանական ITV հեռուստաալիքը։

Դուքսը վստահ է, որ իր գործողությունները ճիշտ են, նա խոսել է ամիսների պայքարի եւ այն մասին, որ ստիպված է հրաժարվել տիտղոսից։ Արքայազնը եզրափակել է, որ Մեծ Բրիտանիայի հանդեպ իր սերը երբեք չի փոխվի։

Նա նշել է, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի համագործակցությանը եւ իր ռազմական միավորումներին՝ չստանալով բյուջետային միջոցներ։ «Ցավոք սրտի, դա հնարավոր չէր»,- հայտարարել է արքայազն Հարին։