Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը


Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը
Հունվար 19 15:14 2020

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը hունվարի 19-ին, ժամը 05:49-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվում են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 96 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին:

 

 

Video Player