Արսեն Ջուլֆալակյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող


Արսեն Ջուլֆալակյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Հունվար 19 12:50 2020

Աշխարհի նախկին չեմպիոնը հաղթող է ճանաչվել Դանիայում անցկացվող THOR MASTERS 2020 միջազգային մրցաշարում: Մեր ըմբիշը 77 կգ քաշային կարգում հաղթահարելով նախնական փուլերը, մտել է եզրափակիչ, որտեղ 9:0 հաշվով պարզապես ջախջախել է լեհ Մատեուշ Վոլնիին:

Այս քաշային կարգում մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է Լեհաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Էդգար Բաբայանը:

Նշենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր Նիսում կմասնակցի Ֆրանսիայի գրան-պրիի մրցաշարին:

Դիտեք նաև՝

 

 

 



loading...