Թեհրանը Ուկրաինային կհանձնի կործանված «Բոյինգի» «սև» արկղերը


Թեհրանը Ուկրաինային կհանձնի կործանված «Բոյինգի» «սև» արկղերը
Հունվար 19 12:37 2020

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թեհրանը Կիևին կհանձնի կործանված ուկրաինական «Բոյինգ» ինքնաթիռի «սև» արկղերը: 


Արկղերի փոխանցման մասին որոշումը կայացվել է մի շարք հանդիպումներից հետո, որոնք Իրանի ներկայացուցիչները անցկացրել են ուկրաինական կողմի հետ:

Համապատասխան հայտարարությունն արել է Իրանի քաղավիացիայի կազմակերպության դեպքերի հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը:

Հիշեցնենք, որ ուկրաինական «Բոյինգ 737» ինքնաթիռը Թեհրան-Կիև չվերթն իրականացնելիս կործանվել էր Թեհրանի մատույցներում՝ իրանական հակաօդային ուժերի արձակած հրթիռից: 

Ինքնաթիռում գտնվողները՝ 180 հոգի, զոհվել էին: