«Գեորգի Կուտոյանը եղել է ընկճված». ի՞նչ է գրում միջազգային մամուլը


«Գեորգի Կուտոյանը եղել է ընկճված». ի՞նչ է գրում միջազգային մամուլը
Հունվար 17 23:42 2020

Այսօր Երեւանում տեղի ունեցած դժբախտ դեպքին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը,  անդրադարձել են նաեւ միջազգային մի շարք լրատվամիջոցներ: Ռուսական vesti.rս-ն գրել է, որ Երևանի Պարույր Սևակի փողոցում գտնվող տան բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության 38-ամյա նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին:  Կայքն, ապա հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին հիշեցնում է, որ Գեորգի Կուտոյանին պաշտոնանկ է արվել արվեց 2018-ի մայիսի 10-ին ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելուց հետո: vesti.rս-ն մեկ այլ հրապարակմամաբ էլ տեղեկացրել է, որ Կուտոյանի դին առաջինը նկատել է կինը: Կայքը հղում է արել ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանին:

Դեպքին ծավալուն անդրադարձել է նաեւ ռուսական gazeta.ru-ն: Բացի պաշտոնական տեղեկատվությունը լրատվամիջոցը հղում է անում նաեւ հայկական մի շարք լրատվամիջոցների հայտնում է, որ Կուտոյանի մարմնի կողքին հայտնաբերվել են դատարկ կոնյակի շիշ և ատրճանակ: «Կուտոյանը վերջին շրջանում իր տեղը չի գտել եւ ընկճված է եղել»,- գրում է gazeta.ru

Նույն շեշտադրմամաբ թեմային անդրադարձել է նաեւ ադրբեջանական haqqin.az լրատվամիջոցը:

Ռուսական regnum գործակալությունն էլ հրապարակել է միայն ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանի տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ հայտնաբերվել Կուտոյանի դին:

Գրեթե նույն տեղեկությունները հրապարակել են նաեւ ռուսական ՏԱՍՍ, «Ինտերֆաքս», «Կոմմերասանտ» լրատվամիջոցները, իսկ ՏԱՍՍ գործակալության հոդվածը վերահրապարակել է Թուրքիայի հանրային հեռուստաընկերության՝ trt-ի, ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Այսօր Երեւանի բնակարններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին` հրազենային վնասվածքով: Դեպքի վայրում հայտնաբերվել է «Glock» տեսակի ատրճանակ: Զենքը օրինական է: Կուտոյանը զենքը ստացել է Վրաստանի անվտանգության ղեկավարի կողմից՝ պարգևատրման կարգով:

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետը հայտնել է, որ Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում:

Հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:



loading...