Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան


Հրայր Թովմասյանը անձամբ է ինձ խնդրել, որ մտնի Կուտոյանի մահվան դեպքի վայր, սակայն ես թույլ չեմ տվել. Արթուր Մելիքյան
Հունվար 17 21:29 2020

Տեղեկացրել ենք՝ այսօր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում հավաքված քաղաքացիների մեջ էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նա անձամբ է իրեն խնդրել, որ մտնի այն բնակարան, որտեղ գտնվում էր Կուտոյանի դին, սակայն ինքը թույլ չի տվել:

Մելիքյանն ասաց նաեւ, որ Թովմասյանը շատ հուզված էր, միգուցե Կուտոյանն ու նա ընկերներ են եղել: ՔԿ պաշտոնյան ընդգծեց, որ բացի քննիչներից ու օպերատիվ աշխատողներից , դեպքի վայրում այլ անձ չի եղել:

Հիշեցնենք, որ 2016-18 թվականներին ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր այսօր ցերեկը՝ Պարույր Սեւակի փողոցի վրա գտնվող բնակարաններից մեկում: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնելը):

Armtimes.com



loading...