Հունվարի 18-ին հանրահավաք է տեղի ունենալու

Հունվարի 18-ին հանրահավաք է տեղի ունենալու
Հունվար 16 23:53 2020

Հունվարի 18-ին,  ժամը 15։00-ին Մայր Հայաստանի տարածքում նախատեսված է հեղափոխության պահապանների հանրահավաքը: Այս մասին ArmDay.am-ին տեղեկացրեց հանրահավաքի նախաձեռնողներից մեկը:

Նրանց նպատակն է պայքարել այն ուժերի դեմ, որոնք վտանգ են ներկայացնում հեղափոխության գաղափարների իրագործման համար:

«Մեզ համար անընդունելի է, որ հակահեղափոխականները գործունեություն են ծավալում Հայաստանում: Նրանց թավիշով պատասխանելը տեղին չէ, քանի որ անցել է երկու տարի եւ նրանց լկտիության աստիճանը հասել է գագաթնակետին: Մենք որպես հեղափոխության մասնակիցներ եւ աջակիցներ պետք է նրանց համարժեք պատասխան տանք: Հարկ եղած դեպքում անցնելու ենք այն գործողություններին, որը կլռեցնի նրանց հայտարարությունները, թե զենքով կարող են հարցեր լուծել»,- ասաց նախաձեռնող Հայկ Ստեփանյանը:

 

loading...