Հ1-ը մոնտաժել է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Կարապետյանի կադրերը. Տեսանյութ


Հ1-ը մոնտաժել է Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Կարապետյանի կադրերը. Տեսանյութ
Հունվար 16 17:16 2020

Հանրային «Առաջին ալիքը» մոնտաժել եւ չի ցուցադրել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ գործարար Սամվել Կարապետյանի կադրերը:

Նախորդ կիրակի օրը Հանրային հեռուստաընկերության «Երաժշտական փոստարկղ» հաղորդաշարի շրջանակներում հեռարձակվել է Խեդա Համզատովայի կատարմամբ «Հայ քաջեր» երգը։ Այդ կատարումը համացանցում առկա է մեկ օրինակից՝ Ռուսաստանի հայերի միության 10-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայացած համերգի շրջանակներում։

Հ1-ը մոնտաժել է ուրիշի սեփականություն հանդիսացող վիդեոպրոդուկտը, և այնտեղից ջնջել Սերժ Սարգսյանին, Կարեն ու Սամվել Կարապետյաններին և Արկադի Ղուկասյանին։ Այս մասին տեղեկացնում է ՖԲ օգտատեր Արմեն Մինասյանը:

Սա տեսանյութի օրիգինալ տարբերակն է եւ, մասնավորապես՝ 1։12-1։17, 1։49-1։52, 3։18-3։22, 3։52-3։55 րոպեներին երեւում են նշյալ անձիք:

Իսկ սա, ըստ Արմեն Մինասյանի «Առաջին ալիքի» հեռարձակած տարբերակն է որտեղ նրանք չկան: