Կիկե Սետյենը պաշտոնապես «Բարսելոնայում» է, պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով.


Կիկե Սետյենը պաշտոնապես «Բարսելոնայում» է, պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով.
Հունվար 15 23:30 2020

Կիկե Սետյենը պաշտոնապես «Բարսելոնայում» է, պայմանագիրը՝ 2,5 տարի ժամկետով: Սա կարծես կատարյալ համադրություն է. երկրպագուները ուրախ են, որ Վալվերդեն վերջապես աշխատանքից հեռացվեց, իսկ մարզիչը հիանում է Կրոյֆով և խաղի շեշտը դնում է կարճ փոխանցումների վրա։

Առաջին մամուլի ասուլիսում Կիկեն շնորհակալություն հայտնեց իր նախորդին, խոսեց «Բարսայի» փիլիսոփայության և Մեսսիի հանճարեղության մասին:

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Էրիկ Աբիդալին և Ռամոն Պլանեսին` այստեղ գտնվելու հնարավորության համար: Նույնիսկ իմ ամենահամարձակ երազներում ես չէի պատկերացնում դա: Ես բավականին հուզական անձնավորություն եմ, և այսօր ինձ համար առանձնահատուկ օր է:

Երեկ ես կովերի հետ դաշտում շրջում էի գյուղում, իսկ այսօր աշխատում եմ «Բարսելոնայում» և մարզում եմ աշխարհի լավագույն խաղացողներին: Դա ինձ համար ամենակարևորն է»:

  • Զարմացել է, որ իրեն են ընտրել:

Սետյենը խոստովանում է, որ առաջարկի մասին մտածել է ոչ ավելի, քան 5 րոպե, բայց դա ընդհանրապես չէր սպասում:

«Միակ բանը, որին ես հասել եմ, այն է, որ իմ նախորդ թիմերը լավ ֆուտբոլ էին խաղում: Չգիտեմ` սա որքանո՞վ էր  բավարար ինձ հնարավորություն տալու համար: Բայց ես շնորհակալ եմ»:

  • Շնորհակալ է Վալվերդեին:«Հազվադեպ է, որ մարզիչները աշխատանքից հեռացվում են այն իրավիճակներում, երբ թիմն առաջին տեղում է: Ես գիտեմ, որ Վալվերդեն հիանալի անձնավորություն է, ես արդեն խոսել եմ նրա հետ: Ես գնահատում եմ այն ​​ամենը, ինչ նա արեց: Ես կփորձեմ կապ հաստատել նրա հետ»:
  • Արդեն զրուցել է խաղացողների հետ:

Սետյենն անցկացրեց առաջին ուսումնամարզական հավաքը և մի քանի բառ փոխանակեց խաղացողների հետ: Հիմնական բանը, որ նա ասաց․ «Մի կորցրեք ձեր տրամադրությունը և մի՛ պարտվեք  հանդիպումները, ինչպես դա եղավ «Ատլետիկոյի» հետ սուպերգավաթային խաղում։

Սրանք պարզապես խոսքեր են: Բայց ես համոզմունքներ ունեցող մարդ եմ. ես ունեմ կյանքի հստակ գաղափար և շատ պարզ գաղափարներ: Ես լսում եմ բոլորի կարծիքը, բայց ես պաշտպանում եմ իմ սեփականը: «Բարսան» պետք է գնա իր ճանապարհով: Եթե մենք պետք է մահանանք դա պաշտպանելու համար, մենք կմեռնենք»: