Տավուշի մարզում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին ու նրա Lexus-ը


Տավուշի մարզում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին ու նրա Lexus-ը
Հունվար 14 23:28 2020

Երեկ՝ հունվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթաիկել 8-ամյա մի տղայի, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Ներեկյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Նոյեմբերյան համայնքի և թիվ 2 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտ՝ 8-ամյա Լ. Ա-ն է։ Մինչ բժիշկները առաջին օգնությունն էին ցուցաբերում երեխային, Նոյեմբերյանի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ա. Ա-ն՝ իր վարած Lexus GX 460 մակնիշի 962 AN 61 հաարանիշի ավտոմեքենայով, որից հետո կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Ա-ն ներկայացել է ոստիկանություն։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։