Ryanair օդանավը ժամանեց Հայաստան


Ryanair օդանավը ժամանեց Հայաստան
Հունվար 14 17:05 2020

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան-Միլան երթուղով թռիչք իրականացնող օդանավը քիչ առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց:  Այս մասին հայտնում են  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: 

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։