Ի՞նչ են քննարկել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները Դավիթ Տոնոյանի հետ. ներկայացնում է Էդմոն Մարուքյանը


Ի՞նչ են քննարկել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները Դավիթ Տոնոյանի հետ. ներկայացնում է Էդմոն Մարուքյանը
Հունվար 14 16:28 2020

Հարցերի շրջանակը եւ քննարկվող թեմաները բնականաբար խորհրդապահական փակ գաղտնի ռեժիմում է եղել, որմենք  կարողանանք բազմաթիվ հարցեր քննարկել՝կապված ՀՀ անվտանգության խնդիրների հետ: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Կոնկրետ այսօր նախարարի հետ քննարկել ենք ՊՆ-ում իրականացվող փոփոխությունները, ապագա բարեփոխումների օրակարգը, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների հետ կապված բազմաթիվ հարցեր: հանդիպումը տեւեց մոտ 3 ժամ 10 րոպե»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ բոլորս պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք երկիրը հզորացնելու վրա՝ սկսած տնտեսությունից, որի վրա հենված կլինի ուժեղ բանակ. «Սա է մեր տեսլականը: Ինչ-որ հրատապ անհանգստացնող բան չկա, ամեն ինչ իր հունով գնում է»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հանդիպումներն ազդելու են իրենց օրենսդրական գործունեության վրա: