Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին


Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին
Հունվար 14 15:40 2020

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-18-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ը հնարավոր է թույլ ձյուն:

Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.00C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -3.90C