Սա համարում եմ պետության նկատմամբ դավաճանություն. ավտոներկրողները ՊԵԿ–ի դիմաց բողիքի ակցիա են իրականացնում


Սա համարում եմ պետության նկատմամբ դավաճանություն. ավտոներկրողները ՊԵԿ–ի դիմաց բողիքի ակցիա են իրականացնում
Հունվար 14 15:02 2020

Մարդիկ, որոնք 2019 թվականին մեքենաներ են ներկրել, ՊԵԿ–ի կողմից ուղղվում են 2020 թվականի դրույքաչափերով մաքսազերծման։ Այս մասին այսօր՝ հունվարի 14–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողներից մեկը։

Նրա խոսքով՝ դա իրենց մեղավորությունը չէ եւ իրենց իրավունքների կոպիտ խախտում է. «Դա իրավաչափ չէ, դա ներկրողներ, սպառողների, բյուջեի մուտքերն ապահովողների իրավունքների կոպիտ խախտում է։ Սա ես համարում եմ պետության նկատմամբ դավաճանություն, որովհետոեւ ենթադրենք չեղավ այս ամենը, ի՞նչ է լինելու այս մեքենաների հետ, մարդիկ ստիպված տանելու են եւ ձեւակերպել վրացու անունով ու վարելու են ՀՀ–ում։ Եղավ, որ այդ մեքենայի գույքահարկը գնաց Վրաստան։ Հակահայկական ինչ որ ղեկավարներ կա՞ն, որ չեն ուզում երկիրը զարգանա»։

 

Նրա խոսքով՝ օրենքի նախագծողները պրոֆեսիոնալ չեն, ինչպես նաու դժգոհեց բրոքերների աշխատանքից. «Էն, որ ասում են դեղնակտուց, իրականում փորձ չունեն եւ այս դժգոհությունը վառ ապացույցն է։ Ինչո՞ւ պետք է բրոքերը 200 հազար դրամ փող ուզի։ 5000 դրամ արժողությամբ հավ գողացողին կտանեն, 2 տարի կազատազրկեն, 200 հազար դրամ վերցնողին ասում են, ապրես ցավդ տանեմ, որ թալանում ես մեր սպառողներին»։