Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` պաշտպանի բացակայության պատճառով


Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց` պաշտպանի բացակայության պատճառով
Հունվար 14 14:06 2020

 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվել է:

 

 

 Միհրան Պողոսյանը չի ներկայացել նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։

Իր դիմումի մեջ նա նշել է, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաև խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ:

Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանը, ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին ժամը 13:00-ին: