24-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել 17-ամյա հետիոտնի. վարորդը չի ունեցել վարորդական իրավունք


24-ամյա վարորդը վրաերթի էր ենթարկել 17-ամյա հետիոտնի. վարորդը չի ունեցել վարորդական իրավունք
Հունվար 14 13:57 2020

Երեւանի բնակիչ, 24-ամյա Ա. Հարությունյանն այսօր՝ հունվարի 14-ին իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտա-Ծխախոտագործների փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող, Երեւան քաղաքի բնակիչ, 17-ամյա Գագիկ Խ.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի հաղորդման՝  նա վարորդական իրավունքի վկայական եւ ԱՊՊԱ չունի, ավտոմեքենան էլ շահագործում է որպես տաքսի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգություն եւ նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: