Արցախում ակտիվացել են նախընտրական պրոցեսներ. տարօրինակ է, որ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը. Հրապարակ


Արցախում ակտիվացել են նախընտրական պրոցեսներ. տարօրինակ է, որ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը. Հրապարակ
Հունվար 14 09:51 2020

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող ապրիլյան ընտրություններին առաջադրումները կսկսվեն փետրվարից։ Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բոլոր մարզերում գրասենյակներ են բացում։

Մասիս Մայիլյանն է մարզերում պատասխանատուների փնտրտուքի մեջ, ակտիվ հավաքներ է կազմակերպում։

Շուրջօրյա ռեժիմով է աշխատում Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով իր «Վստահություն» կուսակցությամբ խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել։ Որքան էլ տարօրինակ է՝ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները, մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում են ակտիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում