74-ամյա Եվգենի Պետրոսյանը պահպանում է կազմվածքը հանուն երիտասարդ կնոջ


74-ամյա Եվգենի Պետրոսյանը պահպանում է կազմվածքը հանուն երիտասարդ կնոջ
Հունվար 14 00:52 2020

Նախորդ տարվա ավարտին հայտնի է դարձել, որ 74-ամյա կատակերգու Եվգենի Պետրոսյանը հինգերորդ անգամ ամուսնացել է 30-ամյա օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Պարզվում է՝ հանուն երիտասարդ կնոջ արտիստը սպորտով է զբաղվում ու պահպանում կազմվածքը։

Евгений Петросян

Հումորիստը նշել է, որ դիետաների չի հետեւում, թեեւ բժիշկները պնդում են դա։ Եվգենի Վահանովիչը փորձում է իրեն պաշտպանել սթրեսներից։ «Փորձում եմ ցանկացած դեպքում ստեղծված իրավիճակի դրական կողմեր գտնել։ Նույնիսկ երբեմն տրամաբանություն եմ որոնում, որն արդարացնում է մարդու այս կամ այն արարքը։ Իսկ եթե առհասարակ ոչինչ չեմ գտնում, կատվախոտ եմ խմում»,- պարզաբանել է Պետրոսյանը։

Եվգենի Վահանովիչը պարբերաբար մարսազրահ է գնում, ընդ որում երես չի տալիս իրեն։ «Ֆիզիկապես ես ինձ իմ տարիքից երիտասարդ եմ զգում։ Նախկինում քառասունամյա կանանց ծեր տիկիններ էի համարում… Ներեք ինձ, սիրելի աղջիկներ»,- նշել է Ռուսաստանի ժողովրդական արտիստը։