Վթար Գյումրիում. Մեքենաներից մեկը հայտնվել է մայթին


Վթար Գյումրիում. Մեքենաներից մեկը հայտնվել է մայթին
Հունվար 13 16:20 2020

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Ժամը 21։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շահումյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ՝ 24-ամյա Ավետիք Միլիտոսյանի վարած Chevrolet մակնիշի 36 GL 375 համարանիշի և Շիրակի մարզի Կրաշեն գյուղի բնակիչ՝ 29-ամյա Սաբունիկ Սողոյանի վարած Seat մակնիշի 35 FR 438 համարանիշի ավտոեքենաները։

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, տեսուչ Սամվել Մանուկյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյաը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Chevrolet-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: