Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտ այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ


Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտ այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
Հունվար 13 22:45 2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 13-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 19։00-ին։ Այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և Սարչապետ գյուղի 10 բնակիչ։



loading...