Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից


Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից
Հունվար 13 22:32 2020

Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց: ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր:

«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:

Ո՞րն է լինելու կառավարության 2020 թվականի գլխավոր անելիքները: Հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի:

«2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:   

Լրագրողները խնդրեցին անդրադառնալ մամուլում տեղ գտած՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց չմեկնաբանել: