Ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին


Ավտովթար Կոտայքի մարզում. 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին
Հունվար 13 22:20 2020

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտաքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 13։25-ի սահմաններում 27-ամյա Էդգար Առաքելյանը իր վարած Opel Astra մակնիշի 36 GX 274 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սևանի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։ Բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ ավագ Մայիս Բադոյանը, սակայն վարորդը հրաժարվել է ճանապարհային ոստիկանության ծառայությունից։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Կոտայքի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում վերացրեցին վթարը։