Ryanair–ի օդանավի վայրէջքի ժամը «Զվարթնոց» օդանավակայան փոխվել է


Ryanair–ի օդանավի վայրէջքի ժամը «Զվարթնոց» օդանավակայան փոխվել է
Հունվար 13 20:21 2020

Ryanair բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթերով օդանավի վայրէջքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա հունվարի 14-ին, ժ.16:00-ին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, սույն թվականի հունվարի 14-ին կմեկնարկեն Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան- Միլան երթուղով իրականացվող չվերթերը:

Սակայն հունվարի 14-ին օդանավը Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 13։10-ի փոխարեն ժ.16:00-ին:

Այլ փոփոխությունների դեպքում Ձեզ կրկին կտեղեկացնենք. հետևեք մեր հաղորդագրություններին:

Չվերթերի մեկնարկի կապակցությամբ օդանավակայանի ժամանման սրահում ճեպազրույցով հանդես կգան Ryanair ընկերության ներկայացուցիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը»,– ասվում է հայտարարությունում: