Արմեն Թավադյանից մոտ 70-80 հազար դոլար գումար է առգրավվել. նրա պաշտպանը նախաքննական մարմին բողոք է ներկայացնելու


Արմեն Թավադյանից մոտ 70-80 հազար դոլար գումար է առգրավվել. նրա պաշտպանը նախաքննական մարմին բողոք է ներկայացնելու
Հունվար 13 17:41 2020

2019 թվականի դեկտեմբերի 8-ին «5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Թավադյանի խափանման միջոցի հարցով, գրում է Tert.am-ը։

Հովհաննես Խուդոյանը նաև ընդգծեց, որ միջոցներ են ձեռնարկելու նաև խուզարկության ժամանակահատվածում Արմեն Թավադյանից առգրաված մոտ 70-80 հազար դոլար գումարի վերադարձման հետ կապված:

«Էդ հարցով միջնորդություն ենք ներկայցնելու Քննչականին: Խուզարկություններից մեկի ժամանակ զգուշացրել էինք, որ իրենց գործողությունները գործի հետ բացարձակ կապ չունեն, սակայն իրենք առագրավել են: Մենք էլ գործողությունը բողոքարկելու ենք»,-նշեց նա:

Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ այդ միջոցները Թավադյանն ուղղել էր հեռուսատեսության ֆինանսավորմանը, բայց անհիմն առգրավել են:

«Դա արդեն կասկածից ավել մտածելու տեղ է տալիս, որ հատուկ նպատակով է կատարվում»,-ընդգծեց նա:

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ չնայած նրան, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՔԾ-ն նույն գործողությունը կատարել է և արձանագրվել է, որ իրավունքների խախտում է, սակայն շարունակում են նույն ոճով աշխատել:

«Երբ որ երկրորդ անգամ նույն սխալը կրկնում ես, դա պարզապես վրիպակի և մասնագիտական սխալի արդյունք չի կարող լինել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է 2019 թվականի դեկտեմբերի 26-ին: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։