Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար. Hraparak.am

Աշխատանքից ազատել են «Վերնատան» տեսանյութը լայքելու համար. Hraparak.am
Հունվար 13 17:16 2020

Տեղեկություն ունեինք, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ենթակայութան տակ գտնվող  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Մկրտիչ Ջալալյանն ազատվել է աշխատանքից «Վերնատան» տեսանյութը լայքելու համար, հաղորդում է «Հրապարակը»

Կայքը խոսել է Ջալալյանի հետ, ով հաստատել է, որ ազատվել է աշխատանքից։ «Սեփական դիմումի համաձայն։ Ինչո՞ւ։ Պարոն Ջալալյանն ի պատասխան՝ ծիծաղեց եւ ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել։ Բայց հարցին, թե արդյոք «Վերնատան» տեսանյութը լայքելու համար իրեն ասվե՞լ է, որ դիմում գրի, գնա, նա պատասխանեց․ «Վերնատանը չգիտեմ, Մանուկյան Վազգենն էր վերլուծում, մատս պատահական կպել է, այնպես չէ որ․․․ ես էնքան քիչ գրագետ եմ էդ ֆեյսբուքյան բաների մեջ․․ էդ րոպեին թոռս մտավ սենյակ, մատս պատահաբար կպավ»։

Հարցին, թե ո՞վ իրեն «հորդորեց» դիմում գրել «սեւերի» տեսանյութը լայքելու համար, Մկրտիչ Ջալալյանն ասաց․«Չէ, դա իմ ենթադրությունն է, որ պատճառը դա է»։

Պարոն Ջալալյանին խորհուրդ տվեցինք, որ եթե մատը պատահաբար է կպել, ի վերջո, կարող էր «դիսլայք» անել։ Ֆեյսբուքյան «զոհը» կրկնեց, որ սոցիալական ցանցերից չի հասկանում։

«Հաշվարկային կենտրոնից» էլ աշխատակիցը նախ ասաց, որ Ջալալյանը տեղում չէ, հետո հաստատեց, որ ազատման դիմում է գրել, սակայն հրաժարվեց խոսել պատճառների մասին»:

loading...