Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ


Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ
Հունվար 13 16:36 2020

Factor.am-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։ Թե ինչ գործի շրջանակներում է և ինչու է հրավիրվել՝ ՀՔԾ-ից ասացին, որ  չեն պարզաբանում։

Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ասաց, որ չի մեկնաբանի տեղեկությունը, քանի որ ՍԴ մասին օրենքը որոշակի առանձնահատկություններ ունի, որոնք արգելք են հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

factor.am