Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին


Քիմ Քարդաշյանի քրոջ գրառումը սոցցանցում բարկացրել է թուրքերին
Հունվար 13 16:23 2020

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։

Այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»

«Փախլավան մերն է, մերն է մնալու»

«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։